вторник, 15 мая 2012 г.

Բլոգի բացում





Բարև բոլորին:
Եվս մեկ ստեղծարար բլոգ իմ և իմ ընկերների կողմից:Նախ պատմեմ մի պատմություն,որի հիման վրա կթարմացնենք այս բլոգը:
        Ես և իմ ընկերը մի օր` նստած մեր  բակում խոսում էինք~ամեն ինչից:Հանկարծ աչքներս ընկավ  մեր բակի խղճուկ տեսքի վրա` չորացած խոտերի  և ծառերի,աղբակույտերի:Մինգամից որոշեցինք պոկել չորացած խոտերը,հավաքել աղբերը:Չանցավ մի քանի րոպե և մեզ միացան մեր բակի բոլոր երեխաները:Նրանք անդադար աշխատում էին մեր հետ,ջուր բերում ,ծառերը ջրում:Այդ օրվանից մենք բոլոր երեխաներով սկսեցինք հետևել մեր ծառերին և բույսերին:Մեզ միացավ նաև մեր մյուս ընկերը:Մեր բակում մենք ունենք բոքրիկ հողակտոր,որին մենք այդ օրվանից հետեևում ենք անդադար:Ավելին ասեմ այդ օրը մենք ցանեցինք ձմերուկ:Մի քանի ամիս անցավ ձմերուկը արդեն ծաղկել էր,ցավոք մենք մի փոքր ուշ էինք տնկել այն:
   Բայց մի րոպե դա մեկ տարի առաջ էր:Իսկ այս տարի մենք արդեն ամեն ինչ պլանավորել ենք:Տնկել ենք բալենիներ,խնձորենի,տարբեր դեկորատիվ ծառեր,ձմերուկ,լոբի,յասաման,գետնախնձոր:ԻՍկ այդ փոքրիկ հողատարածքը մենք կոչեցինք "HGH" մեր երեք ընկերների անունների սկզբնատառերով:
Եվ այսպես բլոգը համարում եմ բացված:Այստեղ մենք ֆոտոներով կկիսվենք մեր նորությունների մասին,որոնք կատարվել են մեր ծառերի և բույսերի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий