среда, 16 мая 2012 г.

...Սկսենք



Բարև բոլորին: Ես Հարութն եմ, մեր այգու երկրորդ մասնակիցը: Ինչպես և պատմեց Հրաչը մեր մոտ արդեն կան լոբիներ, գետնախնձորներ, ձմերուկներ, ծառեռ և ծաղիկներ:Ու այսօր ես ուզում եմ կիսվել ձեզ հետ և ցույց տալ այդ ամենի մի մասը:

Ստորև բերված նկարներում, ինչպես արդեն հասկացան շատերը, մեր լոբիներն են
Ես ու իմ ընկերները անցած կիրակի թելեր կապեցինք, որպիսզի լոբիները բարձրանան: Եվ ի զարմանս մեզ, մի քանի ժամ հետո մենք նկատեցինք, որ լոբիները արդեն սկսում են փաթաթվել 



Սրանք ել մեր գետնախնձորներն, որոնք աճում են ոչ թե օրից օր այլ ժամ առ ժամ: ;)
Բայց վերջում գետնախնձորը շատ է բարձրանում և շաաատ գեղեցիկ ծաղիկներ է տալիս:



Եվ վերջում խոսեմ մեր դեկորատիվ ծառերի մասին, ուզում եմ նշել, որ այդ ծառերը տվել է մեր բակի ամենաբարի պապիկներից մեկը, ինչի համար մենք նրան շնորհակալուտըւն ենք հայտնում:




Լավ, այսպիսով ես այսօր վերջացնեմ: Բայց սրանից հետո ես շաաատ քիչ եմ ավելացնելու նորություններ, քանի որ դա անելու է Հրաչը, իսկ ես նկարելու  եմ մեր այգու բոլոր նկարները: 

Комментариев нет:

Отправить комментарий